Կուբայի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության կանչել ԱՄՆ-ին՝ Գազայում «գենոցիդը» խրախուսելու համար

215

Կուբայի ԱԳՆ փոխնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսսիոն Գազայի հատվածում իրավիճակն անվանել է ցեղասպանություն և կոչ է արել պատասխանատվության կանչել ԱՄՆ-ին՝ «21-րդ դարում մեծագույն հանցագործությանը հանցակցության համար»։

«Լրատվական գործակալությունների տվյալներով՝ վերջին 24 ժամում սպանվել է 700 պաղեստինցի։ Եթե սա գենոցիդ չէ, ուրեմն այդ տերմինը պետք է փոխել։ ԱՄՆ-ի կառավարությանն նահրաժեշտ է պատասխանատվության կանչել 21-րդ դարում ամենամեծ հանցագործությանը մասնակից լինելու համար»,- գրել է նա X սոցցանցի իր էջում։

Կուբան ակտիվորեն հանդես է գալիս հաջակցություն Պաղեստինի, հանրապետությունում  պաղեստինամետ ցույցեր են տեղի ունենում, որոնց մասնակցում է երկրի բարձրագույն ղեկավարությունը։

Նախորդ հոդվածըՕմսկում ձերբակալել են զորակոչած ռուսաստանցիներին գերի հանձնվելու կոչ անող մարդու
Հաջորդ հոդվածըՍի Ձինպինը հանդիպել է Լուկաշենկոյի հետ