Կուլեբա․ Ուկրաինան երբեք չի ճանաչի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը

674

Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները պատրաստ են Դոնբասի շուրջ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, ինչպեսև պատրաստ են պատերազմի ընդդեմ Ռուսաստանի, որն սպառնում է Ուկրաինային։

Կուլեբան նաև հավաստիացրել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ծրագրել Դոնբասում Մարիուպոլ քաղաքի և Ռուսաստանի սահմանին մոտ գտնվող Խարկովի բնակչության տարհանումը։

Ուկրաինան երբեք չի ճանաչի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, որոնց ինքնիշխանությունը ճանաչել է Ռուսաստանը, հայտարարել է Կուլեբան։

 «Ռուսաստանի նախագահ Պուտինը ուկրաինական հողի երկու հատվածներ ճանաչեց որպես անկախ կառույցներ։ Ուկրաինան երբեք չի ճանաչի այդ անհեթեթությունը, և աշխարհն էլ այն չի ճանաչում»,- հայտարարել է Կուլեբան։ Նա կարծիք է հայտնել, որ ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը՝ Ռուսաստանը, փաստորեն, ընդունեց  Ուկրաինայում ռազմական հակամարտության պատասխանատվությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՅուրովան սխալ է համարում Պուտինին պատժացուցակում չընդգրկելը
Հաջորդ հոդվածըՈւկրաինայում զորահավաք է սկսվել