‘Կտրուկ նվազել են Ռուսաստանից եկող տրանսֆերտները’

1230

Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, հոկտեմբեր ամսին կտրուկ կերպով կրճատվել են Ռուսաստանից Հայաստան եկող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները:

Հոկտեմբերին փոխանցվել է 123 միլիոն 45 հազար ԱՄՆ դոլար, ինչը 22.2 տոկոսով քիչ է 2013-ի հոկտեմբերին արված փոխանցումներից՝ 158 միլիոն 355 հազար ԱՄՆ դոլար:

«Ազատություն» ռադիոկայանը մեջբերում է Հայաստանի Կենտրոնական բանկի համեմատական տվյալները, որոնց համաձայն, այս մայիսին՝ նախորդ մայիսի հետ համեմատած քիչ էր փոխանցվել 1.1 տոկոս (2014թ. մայիսին ֆիզիկական անձինք Ռուսաստանից փոխանցել էին 126.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ. մայիսի 128 միլիոնի դիմաց), օգոստոսին՝ նախորդ օգոստոսի հետ համեմատած անկումը ավելի քան 9 տոկոս էր (2014թ. օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ. օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց), սեպտեմբերին՝ նախորդ սեպտեմբերի հետ համեմատած անկումը կազմել էր 8.6 տոկոս (2014-ի սեպտեմբերին փոխանցվել էր 153.3 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ սեպտեմբերի 167.7 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց):

Նախորդ հոդվածը‘ALDE-ում Կոնգրեսի ակտիվությունը կնպաստի Հայաստանում ազատականության տարածմանը (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Աղբյուր. ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի 13 կազմակերպությունների և ներկայացուցիչների նկատմամբ’