Կրակի դադարեցման ռեժիմը Գազայում սկսվել է

160

Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները մտել են ուժի մեջ։

Այդ մասին տեղեկացրել է Al Hadath հեռուստաալիքը։

Պաղեստինյան անկլավում հակամարտության կողմերի միջև չորսօրյա հրադադարի մասին պայմանագիրն սկսել է գործել տեղական ժամանակով ժամը 07։00-ին։

Կրակի ժամանակավոր դադարեցումից առաջ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը երկու անգամ հաղորդել է, որ պաղեստինյան անկլավի սահմանակից շրջաններում տագնապի շչակներ են միացել, նշել է The Times of Israel թերթը։

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին  հաղորդել է, որ իսրայելական զորքերը ռազմական գործողությունների դադարի ընթացքում կմնան Գազայի հատվածի ներսում գտնվող իրենց դիրքերում։ Ըստ Հագարիի՝ իսրայելական բանակը դադարը կօգտագործի գործողության հաջորդ փուլերը պլանավորելու համար։

Իր հերթին՝ «Իսլամական ջիհադ» արմատական կազմակերպության ղեկավարության անդամ Ալի Աբու Շահինը նշել է, որ խմբավորումը ռազմական պատրաստության մեջ կլինի և կհետևի, թե Իսրայելը որքանով է պահպանում Գազայի հատվածում զինադադարի պայմանները։

Նախորդ հոդվածըԵվրո-2024-ի ընտրական փլեյ-օֆֆի զույգերը
Հաջորդ հոդվածըԻսրայելի բանակը թունելներ է ավերել «Աշ Շիֆա» հիվանդանոցի շրջանում