‘Կրակոցներ Դաղստանում՝ եկեղեցու մոտ’

1903

Զինված տղամարդը կրակ է բացել Դաղստանի Կիզլյարում՝ ուղղափառ եկեղեցու մոտ: Պաշտոնական տվյալներով՝ հինգ մարդ զոհվել է: Բոլորը կանայք են, ասվում է տեղական իշխանությունների կայքում հարապարակված հայտարարություն մեջ:

Հարձակվողն սպանվել է: Կիզլյարի իշխանությունները ուշ երեկոյան հայտնել են նրա անունը՝ 22-ամյա Խալիլ Խալիլով:

Իրավապահ մարմինների աղբյուրները նաև հաղորդել են նրա համակրանքի մասին արմատական իսլամիստական ընդհատակի նկատմամբ, նրա տանը տեսագրություն  է հայտնաբերվել, որում նա հավատարմության երդում է տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Մոսկվայի ժամանակով ժամը 22:18-ին Twitter-ում արաբերենով մի հաղորդագրություն է հայտնվել, որն ուղարկվել էր հենց նոր ստեղծված ինչ-որ կայքից: Հաղորդագրության ձևավորումը նման է ԻՊ-ի նախկին հայտարարություններին, դրանում ասվում է, որ «ԻՊ-ի զինվորներից մեկը՝ Խալիլ Էլ-Դաղստանը», հարձակում է գործել «քրիստոնյաների աղոթատեղում» և սպանել  հինգ մարդու:

Քիչ ավելի ուշ «Ամակ» գործակալությունը, որը սովորաբար տարածում է ԻՊ-ի հայտարարությունները, հաղորդել է, որ խմբավորումն ստանձնում է Կիզլյարի հարձակման պատասխանատվությունը:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան․ «Թալանը շարունակվում է»’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Իսրայելի ոչնչացման մասին հայտարարություններն անընդունելի են’