‘Կրակոցներ և սպանություն Առինջում’

2239

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:

Ըստ ոստիկանության կայքի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լևոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ և 5,45 մմ տրամաչափի 11 դատարկ պարկուճ:

Հայտնաբերված գնդակը և պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի դեսպանին հայկական լրատվամիջոցների ընդհանուր որակը դեռ չի բավարարում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Ես փորձարկումներ, փոփոխություններ եմ նախատեսել»’