Կրեմլ․ Ուկրաինայի հետ դեռ շատ աշխատանք կա

434

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների առերես փուլի արդյունքներով Կրեմլն առայժմ չի կարող ինչ-որ խոստումնալից բան արձանագրել, պատվիրակություններին դեռ երկար աշխատանք է սպասվում, սակայն դրականն այն է, որ ուկրաինական կողմը վերջապես սկսել է կոնկրետ առաջարկներ ձևակերպել և «դրանք թղթին հանձնել», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ չի կարելի խոսել այն մասին, թե կողմերն առաջ են շարժվել բանակցություններում, կան նրբերանգներ։

«Ոչ մեկը չի հայտարարել, թե կողմերն առաջ են շարժվել, ո՞վ է ասել, թե առաջ են գնացել»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, թե ոչ մեկը բանակցությունների այս փուլը դրական չի անվանել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըSamsung-ը Մերձբալթիկայում իր կայքից հեռացրել է Z տառը
Հաջորդ հոդվածըԼավրովը մեղադրանք է ներկայացրել Արևմուտքին