‘«Կրթական ծրագրերի կենտրոն», թե՞ «Կրթական ծրագրերի ատկատի կենտրոն». Մամուլ’

1149

ՀՀ վերահսկիչ պալատը 2012թ. ստուգումներ է իրականացրել մի շարք ոլորտներում վարկային միջոցների օգտագործման արդյունավետության վերաբերյալ: «Ժողովուրդի» լրագրողը ուսումնասիրել է ՎՊ կայքում տեղադրված պաշտոնական հաշվետվությունները, որոնք, մեղմ ասած, բավական տխուր պատկեր են բացահայտում: Օրինակ`«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Քայլ առ քայլ» կազմակերպության միջոցով մեկ դաստիարակի 21-ժամյա վերապատրաստման համար ծախսել է 80 հազար դրամ, այնինչ վերապատրաստման փորձ ունեցող «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող 30-ժամյա վերապատրաստման ծախսը մեկ անձի հաշվով կազմում է 15 հազար դրամ: Այլ կերպ ասած` վերապատրաստման ծրագիրը մոտ 5 անգամ ավելի է հաշվվել:

Նախորդ հոդվածը‘Կոնգրես. Դատարանը ոչնչացրեց ՍԴՀ կուսակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Ուսման վարձը բարձրացնում եք, որ ի՞նչ անեք. Մամուլ’