‘Կրիստոֆ Կրամեր. «Դորտմունդի «Բորուսիան» պետք է շնորհակալություն հայտնի ինձ, իսկ ես պետք է ներողություն խնդրեմ իմ թիմից» (տեսանյութ)’

1006

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 11-րդ խաղին, որտեղ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ինքնագոլը նվազագույն հաշվով հաղթանակ պարգևեց Յուրգեն Կլոպի թիմին:

«Ցանկանում էի գնդակը փոխանցել Յան Զոմերին, սակայն այն չափազանց շատ բարձրացավ: Երբ նկատեցի, որ գնդակը շատ է բարձրանում, հասկացա, որ թույլ եմ տվել կոպիտ սխալ: Նման գոլ կարող է գրանցվել ցանկացած խաղում, սակայն ես պետք է այդպիսի հաճույք չպատճառեի մրցակցին: Դորտմունդի «Բորուսիան» պետք է շնորհակալություն հայտնի ինձ, իսկ ես պետք է ներողություն խնդրեմ իմ թիմից:

Բարդ խաղ ստացվեց: Դորտմունդցիները հիանալի էին պայքարում՝ թույլ չտալով մեզ մոտենալ իրենց դարպասին: Դորտմունդի «Բորուսիան» արժանի էր հաղթանակի: Առաջին խաղակեսում նրանք մեզանից շատ ավելի լավ էին խաղում և կարող էին խփել գոլեր: Պարզապես նրանց ինչ-որ բան չէր հերիքում»,- Կրամերի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ այդ հաղթանակի շնորհիվ Դորտմունդի «Բորուսիան» 10 միավորով հեռացավ վերջին տեղից՝ բարձրանալով 15-րդ տեղ: Բունդեսլիգայի նախորդ 5 տուրերում Յուրգեն Կլոպի թիմը պարտվել էր:

Նախորդ հոդվածը‘Հալեպի հրթիռակոծության արդյունքում հայ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում հայտնաբերվել է հնագույն մարդկանց բնակավայր’