‘
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հաջորդ շաբաթ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նաղդալյանն ասել է, թե այցի վերաբերյալ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
‘