ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսին խնդրել է Գազան ապահովել կապով և ինտերնետով

192

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը դիմել է Եգիպտոսին՝ խնդրելով ռոումինգի ծառայություն տրամադրել Գազայի հատվածում, որտեղ դադարել են աշխատել հեռախոսակապը և ինտերնետը։

Այդ մասին ասված է շարժման ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է արմատականների պաշտոնական Telegram ալիքում։

«Ահաբեկչական սիոնիստական օկուպացիան անջատել է հեռախոսակապն ու ինտերնետը Գազայի հատվածում։ ․․․ Եգիպտոսին կոչ ենք անում ռոումինգի ծառայություններ բացել եգիպտական ցանցերում»,- ասված է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 5-ին պաղեստինյան Paltel փրովայդերը տեղեկացրել է, որ Գազայի հատվածում հեռախոսակապն ու ինտերնետը կրկին խափանվել են։

Նախորդ հոդվածըՄխիթարյանը շնորհակալություն է հայտնել կարիերան ավարտած Լուչեսկուին
Հաջորդ հոդվածըՀորդանան․ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը չի լուծի հակամարտությունը