ՀԱՄԱՍ-ը նոր հարված է հասցրել Բեն Գուրիոն օդանավակայանին

297

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Իզզ էդ Դին ալ Քասամի բրիգադներ» խմբավորումը, հայտարարել է, որ նոր հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվում Բեն Գուրիոն օդանավակայանին։

Խմբավորման Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռակոծությունը «պատասխան է խաղաղ պաղեստինցիների դեմ իսրայելական օկուպացիոն իշխանությունների հանցագործություններին»։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի գրոհայինների՝ Իսրայելի տարածք ներխուժումից հետո։ Արմատականներն այդ գրոհը համարում են պատասխան քայլ Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանությունների գործողություններին։

Իսրայելը լրիվ շրջափակել է Գազայի հատվածը և սկսել է հարվածներ հասցնել այնտեղ, ինչպես նաև Լիբանանի և Սիրիայի առանձին շրջանների։

Նախորդ հոդվածըԲայդենը չի բացառել հարաբերությունների բարելավումը Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև
Հաջորդ հոդվածը«Մոսսադը» պաշտպանել է Իսրայելում Al Jazeera-ի գրասենյակը փակելու առաջարկը