‘Համացանցի ազատությունը վատթարանում է’

1863

Ամերիկյան հետազոտական Freedom House կազմակերպությունը հայտարարել է ամբողջ աշխարհում ինտերնետի ազատության վատթարացման մասին:

«Ազատությունը Համացանցում-2017» ամենամյա զեկույցի համաձայն՝ ամենաշատ սահմանափակումներ ունեցողների առաջին եռյակում են հայտնվել Չինաստանը, Սիրիան և Եթովպիան:

Զեկույցում նշվում է, որ ամենանկատելի նահանջներն ազատությունից տեղի են ունեցել Ուկրաինայում, Եգիպտոսում և Թուրքիայում:

Հետազոտողների տվյալներով՝ այս տարի 30 երկրներում ի հայտ են եկել, այսպես կոչված՝ «տրոլների ֆաբրիկաներ»՝ ինտերնետ-օգտատերերի կազմակերպված խմբեր, որոնք կառավարության առաջադրանքով, դրամական փոխհատուցման դիմաց մանիպուլյացիայի են ենթարկում հասարակական կարծիքի ձևավորումը: Անցյալ տարի «տրոլների ֆաբրիկաներ» եղել են ընդամենը 23 երկրներում:

Զեկույցում նշվում է, որ 18 երկրներում օնլայն-մանիպուլյացիաների մարտավարությունն ազդեցություն է գործել ընտրությունների վրա:

Հայաստանն այս տարվա ցուցակում 32-րդ տեղում է՝ նախորդ տարվա 30-րդից նահանջելով երկու կետով: Ընդհանուր առմամբ՝ ինտերնետի ազատությունն աշխարհում արդեն մի քանի տարի շարունակ նահանջ է ապրում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Պատերազմ ենք խաղում’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանը գնում է Մոսկվա’