‘Համացանցում է հայտնվել մանկական սրճարանում փուչիկների պայթյունի տեսանյութը’

2408

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի մանկական սրճարաններից մեկում փուչիկների պայթյունից երեք երեխա տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Միջադեպը տեղի էր ունեցել Երեւանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում` տոնական տորթը կտրելու պահին: Տուժած երեխաների ծնողները դիմել են Ոստիկանություն:

Panorama.am-ը տեղեկացնում է, որ դեպքի օրը սրճարանում տոնական միջոցառմանը մասնակցած ծնողները նշել են, որ փուչիկները գնել են հենց սրճարանում, մեկ հատը 800 դրամ արժողությամբ: Սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը կայքին տվել է հետևյալ պարզաբանումը. «Մեր աշխատակիցը ճիշտ է պատասխանել, փուչիկները սրճարանի հետ կապ չունեն: Մենք այդ փուչիկները չենք լիցքավորում, դրանք ձեռք ենք բերում մի ընկերությունից, որն ունի համապատասխան լիցենզիա գազավորված փուչիկներ մատակարարելու, վաճառելու: Մենք էլ փուչիկները պատվիրել ենք այդ ընկերությունից»:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը սադրիչ բնույթ է կրում ‘
Հաջորդ հոդվածը‘Հայկական կողմը չի պատրաստվում ադրբեջանցի դիվերսանտներին խոցված ուղղաթիռի օդաչուների հետ փոխանակել. Ս.Օհանյան’