‘
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կարող են բողոքարկել ծանրամարտի հավաքականը որակազրկելու մասին որոշումը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի գործկոմը սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած նիստում որոշել է մեկ տարով դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Հայաստանի ծանրամարտի ֆեդրացիաների հետ:
IWF-ի գործկոմը այդ որոշումը կայացրել է 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերին մասնակցած հայ ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանի, Տիգրան Մարտիրոսյանի և Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում հայտնաբերված դրական պատասխանների հիման վրա:
Սպերտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2013 թվականից իրականացվող կադրային և ծրագրային փոփոխություններից հետո ՀՀ ծանրամարտի հավաքականների մարզիկների մոտ դոպինգ ստուգման ոչ մի դրական արդյունք չի արձանագրվել:
‘