‘Հայաստանից «Գրին քարտ» խաղարկության շահառուների թիվը 2014-ին կտրուկ աճել է. «Հրապարակ»’

1272

Հայաստանից «Գրին քարտ» խաղարկության շահառուների թիվը 2014-ին կտրուկ աճել է: Եթե 2008թ. առցանց խաղարկության արդյունքում շահել են 1285 դիմորդներ, ապա 2014-ին՝ 2049: Սակայն շահառուների թիվն առնվազն պետք է եռապատկել ընտանիքի անդամների թվով: Այսպիսով, Հայաստանից ԱՄՆ միայն «Գրին քարտ» օրինական խաղարկությամբ 2014-ին արտագաղթել է 2049 ընտանիք, այսինքն՝ առնվազն 6147 ՀՀ արդեն նախկին քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի դեպքում այս թիվը 2014-ին 454 է, Վրաստանում՝ 804, իսկ Ռուսաստանում՝ 4103 ընտանիք, գրում է «Հրապարակը»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Պորտուգալիային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ես շատ զայրացած եմ, սա սազական չէ Պորտուգալիային. Բեռնար Շալանդ’