‘Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ’

1845

Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Հունաստանի նկատմամբ:

Մերոնցից հաղթանակ տարան Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Սերգեյ Մովսիսյանը պարտություն կրեց, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց:

Տանելով 2-րդ անընդմեջ հաղթանակը Հայաստանի հավաքականը առաջատարների խմբում է:

Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով պարտվեց Ուկրաինային:

Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Պատրաստ եմ Ջոշուային սովորեցնել Բրյուս Լիի արվեստը»’
Հաջորդ հոդվածը‘Տհաճ միջադեպ Գյումրիում. «Շիրակի» երկրպագուները հայհոյել են Աբրահամ Խաշմանյանին՝ մի քանի հարված հասցնելով նրան’