‘Հայաստանի հավաքականը սկսել է մարզումները ‘

1155

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքում հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին:

Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը երեկվանից սկսլ է ց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է, որ առաջին մարզումը կրում էր վերականգնողական բնույթ:

Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցել են 20-ը: Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան ավելի ուշ, իսկ Դավիթ Մանոյանը գտնվում է ֆիզիոթերապևտի հսկողության տակ: Այսօր Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երկու մարզում:

Նախորդ հոդվածը‘Օբաման ազատության շքանշան կշնորհի Սթիվի Ուանդերին և Մերիլ Սթրիփին’
Հաջորդ հոդվածը‘Վան Բաստեն. « Ռոնալդու՞, թե՞ Մեսսի: Ռոնալդուն տպավորում է, շատ գոլեր է խփում, բայց ես նախապատվությունը տալիս եմ Մեսսիին»’