‘Հայաստանի ողջ տարածքում տեղում է ձյուն, ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’

991

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  3-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ,  Հայաստանի ողջ տարածքում տեղում է ձյուն:   
Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի  ավտոճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: 
Առատ ձյան, սաստիկ քամու և անբավավար տեսանելիության պատճառով Մարտունու կողմից դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:                                 
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Սասունյան. Եթե Թուրքիայի խորհրդարանը խափանի Թունջելի օրինագիծը’