‘Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի նախագահը շարունակում է իրականացնել իր լիազորությունները’

1093

Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանն առայժմ շարունակում է իրականացնել իր լիազորությունները և գտնվում է իր աշխատատեղում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Կոմիտեում:

Հիշեցնենք, սակայն, որ ավելի վաղ կառավարական շրջանակներում ԱրմԻնֆո-ի աղբյուրները հաղորդել էին, որ Հակոբյանը հրաժարական է տվել` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման միլիոնավոր անօրինական ներգաղթյալների թույլ է տվել մնալ ԱՄՆ-ում’