‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հուլիսի 11-ին կհանդիպեն ‘

2196

Հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, РИА Новости-ին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանական հանրապետության արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) միջնորդությամբ, կհանդիպեն 2018 թ. հուլիսի 11-ին Բրյուսելում: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»,- հաղորդել է Հաջիևը:

Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում կքննարկվի Ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցային գործընթացը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘FourFourTwo. ԱԱ-2018-ի 10 հայտնությունները’
Հաջորդ հոդվածը‘ Հիերոն հեռացել է Իսպանիայի հավաքականից’