‘Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին’

1123

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահ Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նախորդ հոդվածը‘Ինդիան Ուելս. Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’