‘Հայկական կողմը չի պատրաստվում ադրբեջանցի դիվերսանտներին խոցված ուղղաթիռի օդաչուների հետ փոխանակել. Ս.Օհանյան’

1032

Հայկական կողմը չի պատրաստվում ադրբեջանցի դիվերսանտներին խոցված ուղղաթիռի օդաչուների հետ փոխանակել: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այդ դիվերսանտները քրեական հանցագործներ են և պետք է պատիժ կրեն օրենքի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոն, Օհանյանը նաև ընդգծել է, որ այժմ Երևանն ակտիվորեն աշխատում է խոցված ՄԻ-24 ուղղաթիռի շուրջ ճգնաժամի դիվանագիտական լուծման ուղղությամբ:
«Իհարկե, եթե այդ տարբերակը չաշխատի, մենք ունենք նաև այլ միջոցներ», — հավաստիացրել է Օհանյանը:
Ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը նոյեմբերի 12-ին խոցվել է ադրբեջանական ԶՈւ կողմից: Ուղղաթիռում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ադրբեջանը շարունակում է ուղղաթիռի անկման վայրի ինտենսիվ գնդակոծումը` թույլ չտալով մոտենալ դրա բեկորներին:
Դիվերսանտներին ուղղաթիռի անձնակազմի անդամների հետ փոխանակելու գաղափարը հնչում է Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում:

Նախորդ հոդվածը‘Համացանցում է հայտնվել մանկական սրճարանում փուչիկների պայթյունի տեսանյութը’
Հաջորդ հոդվածը‘2013 թ.Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել 35 հատ Տ-72 տանկ’