‘ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» ամերիկյան մրցանակաբաշխությանը’

921

Բարեդ Մարոնյանի  «Ցեղասպանության որբերը» («Orphans of The Genocide») վավերագրական ֆիլմն առաջադրվել է «Էմմի-2014» /ԱՄՆ/ մրցանակաբաշխությանը փաստագրական և պատմական ֆիլմերի անվանակարգերում: Այդ մասին հայտնում է «The Armenian Weekly» պարբերականը:

Ֆիլմը հիմնված է պատմական արխիվների, ինչպես նաև կոտորածից փրկված հայ որբերի հուշերի վրա: Ներկայումս ռեժիսորն աշխատում է «1915 թ. կանայք» նոր նախագծի շուրջ, որում կներկայացվի տարբեր ազգությունների կանանց դերը հասարակությունում Հայոց ցեղասպանությունից հետո:

«Ցեղասպանության որբեր» ֆիլմը վերջին 2 տարում ցուցադրվել է «PBS» հեռուստաալիքով և ունեցել 12 մլն դիտում: Բացի այդ, ֆիլմը տարբեր միջոցառումների և փառատոնների շրջանակներում ներկայացվել է ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, ինչպես նաև Մերձավոր Արեելքում ու Հարավային Ամերիկայում:

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. Սարգսյանը և Ալիևը միմյանց պարզ հասկացրել են, որ եկել է հաշտության ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ. Գյուղացիները բողոքով հասել են Երևան, «որովհետև վստահությունը կորել է արդարադատության նկատմամբ» ‘