‘Հայտնի են դարձել «Ոսկե գնդակի» հավակնորդները ‘

1114

ՖԻՖԱ-ն հոկտեմբերի 28-ին պաշտոնապես հրապարակել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների անունները: Այս տարի «Ոսկե գնդակի» համար պայքարում ամենաշատ ներկայացուցիչներ ունեն Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ կատալոնական «Բարսելոնան»:

Ցուցակում տեղ են գտել՝ Բաստիան Շվայնշտայգերը, Մարիո Գյոտցեն, Ֆիլիպ Լամը, Թոմաս Մյուլերը, Մանուել Նոյերը (բոլորը՝ Գերմանիա, «Բավարիա»), Արյեն Ռոբենը (Հոլանդիա, «Բավարիա»), Գարեթ Բեյլը (Ուելս, «Ռեալ»), Քարիմ Բենզեման (Ֆրանսիա, «Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, «Ռեալ»), Տոնի Կրոսը (Գերմանիա, «Ռեալ»), Սերխիո Ռամոսը (Իսպանիա, «Ռեալ»), Խամես Ռոդրիգեսը (Կոլումբիա, «Ռեալ»), Դիեգո Կոստան (Իսպանիա, «Չելսի»), Տիբո Կուրտուան (Բելգիա, «Չելսի»), Էդեն Ազարը (Բելգիա, «Չելսի»), Անխել դի Մարիան (Իսպանիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա, ՊՍԺ), Յայա Տուրեն (Կոտ դ՛Իվուար, «Մանչեսթեր Սիթի»), Պոլ Պոգբան (Ֆրանսիա, «Յուվենտուս»), Լիոնել Մեսին (Արգենտինա, «Բարսելոնա»), Նեյմարը (Բրազիլիա, «Բարսելոնա»), Խավյեր Մասկերանոն (Արգենտինա, «Բարսելոնա») և Անդրես Ինյեստան (Իսպանիա, «Բարսելոնա»):

3 հավակնորդների անունները կհրապարակվեն դեկտեմբերի 1-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2015-ի հունվարի 12-ին Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Նախորդ անգամ «Ոսկե գնդակին» արժանացել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն:

Նախորդ հոդվածը‘Օլանդը կոչ է արել երկու երկրների ժողովուրդներին` նախապատրաստվել խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը’
Հաջորդ հոդվածը‘Աբու Տրդատ Ալ Լիունի. Հորս արևը և Արև աստղը. քաղաքական ռեալիզմի և իդեալիզմի մասին’