‘Հայտնի են Շիրակում ավտովթարի հետևանքով վիրավորվածների անունները’

1630

Հայտնի են դարձել այսօր՝ նոյեմբերի 10-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձանց անունները՝ Հակոբյան Սամվել (ծնվ. 1997 թ.), Սիմոնյան Էդմոն (ծնվ. 2001 թ.), Բաղդասարյան Կարեն (ծնվ. 1975 թ.), Չախոյան Հովհաննես(ծնվ. 1997 թ.), Հովհաննիսյան Զարուհի (ծնվ. 1978թ.), Հովհաննիսյան Հասմիկ (ծնվ. 1978 թ.), Շահնազարյան Ալբերտ (ծնվ.1992 թ.)։ Այս մասին news.am-ին հայտնել են Գյումրու բժշկական կենտրոնից։

Վիրավորների վիճակը բավարար է, շարունակում է ծանր մնալ միայն 14-ամյա Էդմոն Սիմոնյանի վիճակը։

Նշենք, որ տեղում մահացած յոթ զոհերի անունները դեռեւս հայտնի չեն:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազել»-ը պայթել է։ Երթուղայինի 7 ուղևորներ տեղում մահացել են: «Կամազի» վարորդը ձերբակալվել է:

Նախորդ հոդվածը‘7 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘7 մարդու կյանք խլած ավտովթարի խաչմերուկն արդեն 30-40 տարի է ողբերգական հռչակ ունի (ֆոտոշարք դեպքի վայրից)’