‘Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց’

2093

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ սեպտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նախորդ հոդվածը‘Թրամփ. ԿԺԴՀ-ի հետ երկխոսելը ժամանակի զուր կորուստ է’
Հաջորդ հոդվածը‘Լաս Վեգասում խաղատան մոտ տեղի է ունեցել հրաձգություն, կան զոհեր’