‘Հանրահավաքի փոխարժեքը. «ՉԻ»’

1612

Երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից առաջ, նկատելով իր համակիրների փոքրաթիվությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե ներկա գտնվողներից յուրաքանչյուրը միլիոն մարդու արժեք ունի:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Րաֆֆի Հովհաննիսյանի սահմանած «փոխարժեքն», իհարկե, փոքր-ինչ տարօրինակ է, բայց ամեն դեպքում պետք է արձանագրել, որ նրա հրավիրած  քաղաքացիական ժողովին  շուրջ 35 միլիոն մարդ է մասնակցել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հանրահավաքի մասնակիցներն, իհարկե, հարգանքի են արժանի, բայց դա չի նշանակում, թե չմասնակցողները հարգանքի արժանի չեն: Դա ընդամենը նշանակում է, որ համարյա ոչ մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության հետ որևէ հույս չի կապում: Հետո՞ ինչ, որ ճիշտ-ճիշտ բաներ է ասում: Մարդիկ գնում են ոչ թե նրանց հետևից, ովքեր ի վիճակի են իրականացնել այդ ճիշտ-ճիշտ բաների թեկուզ կեսը: Հենց այս վստահությունն է, որ կորցրել է «Ժառանգության» առաջնորդը, և հանրահավաքի մասնակիցների քանակը «բարձր փոխարժեքով» չափելը ոչինչ չի փոխի:

Նախորդ հոդվածը‘Շուշան Պետրոսյան. «Հայաստանի ձայնի» ժյուրիում կան մարդիկ, ովքեր մասնակիցներից շատ ավելի վատ են երգում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Ռումինիայի դեսպանը՝ դիվանագիտական սկանդալի կենտրոնում’