‘Հասմիկ Ղարիբյանին կհուղարկավորեն Հայաստանում’

2027

ԱՄՆ-ում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին կհուղարկավորեն Հայաստանում: Այս մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով դերասանուհու ընկերներին:

Այժմ ԱՄՆ-ում գտնվող նրա հարազատները զբաղվում են տեղափոխման հարցերով, փորձելու են հնարավորինս շուտ դին տեղափոխել Հայաստան, թեեւ նման ընթացակարգերը սովորաբար տեւում են 1-2 շաբաթ:

Կայքին հայտնի է դարձել, որ Հասմիկ Ղարիբյանը մահացել է հիվանդանոցում: Նրա հիվանդության մասին ընկերները իմացել են մոտ 1-1,5 տարի առաջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը: Նա ընդամենը 34 տարեկան էր: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ձեզնմաննե՞րն են հոխորտացել-հոխորտացել ու նետվել պատմության աղբանոցը’
Հաջորդ հոդվածը’10-րդ խաղափուլի ցավալի դրվագները(տեսանյութ)’