‘Հատուկ երթուղիներ՝ Երեւանի տոնին’

5650

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վաղը՝ հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղին կգործի ոչ կանոնավոր երթուղով և կիրականացնի կարճատև տուրեր`հատուկ սահմանված սակագնով:

  • 10:00-11:00, 11:30-12:30, 13:00-14:30

Ֆրանսիայի հրապարակ-Հանրապետության Հրապարակ-Սասունցի Դավթի հրապարակ-հետադարձ

  • 15:00-16:00, 16:30-17:30

Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան  պողոտա- Սայաթ-Նովայի փող.-Նալբանդյան փող.-Հաղթանակի զբոսայգի-հետադարձ

  • 19:00-20:00

Ֆրանսիայի հրապարակ-Հանրապետության հրապարակ-Հաղթանակի զբոսայգի-հետադարձ

  • 20:30 -21:45

Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փող.-Արգիշտիի փող.-Մաշտոցի պողոտա-Կորյունի փող.-Հաղթանակի զբոսայգի-Աբովյան փող.-Հաղթանակի զբոսայգի –հետադարձ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 15–ին, «Երևանի կիսամարաթոն»-ով պայմանավորված, «Երևան Սիթի Տուր»-ը կգործի ժամը 15:00-ից՝ իրականացնելով կանոնավոր երթուղիներ»,- փոխանցում են քաղաքապետարանից:

Նախորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Էլիտար մանկամտություն’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի փորձագետները կօգնեն Խոսրովի անտառի վերականգնման հարցում. Նախարար’