‘Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը ԿԺԴՀ-ի երեխաներին գլխարկներ ու շարֆեր կնվիրի’

1071

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկին Լի Հի Հոն որոշել է այցելել ԿԺԴՀ: Նախագահ Կիմ Դե Չժունի այրին արդեն կառավարությունից Փհենյան այցելելու թույլտվություն է խնդրել, հաղորդում է հարավկորեական The Chosum Libo թերթը:

Լի Հի Հոն արդեն իր մտադրությունը քննարկել է երկրի նախագահի հետ: Նշվում է, որ նա պատրաստվում է ԿԺԴՀ մանուկներին գլխարկներ և շարֆեր նվիրել:

Հյուսիսային Կորեայի երեխաները, ամերիկյան քաղաքական գործիչների կարծիքով՝ ամենախոցելի ու ճնշված խմբերից են: 2013 թ. ամերիկյան կոնգրեսականները պետդեպարտամենտին հանձնարարել են մշակել գործողությունների պլան, որը ԱՄՆ քաղաքացիներին հնարավորություն կտա որդեգրել հյուսիսկորեացի երեխաների:

ԿԺԴՀ ղեկավարը, սակայն, նույնպես անուշադրության չի մատնում իր երկրի երեխաներին. այսպես, 2013 թ. հունվարի 7-ին՝ իր ծննդյան օրվա առթիվ, Կիմ Չեն Ինը հանձնարարել էր մինչև տասը տարեկան յուրաքանչյուր երեխայի նվիրել մեկ կիլոգրամ կոնֆետ: Կոնֆետները բաժանելու համար գործի էր դրվել ավիացիան, որպեսզի երեխաներից յուրաքանչյուրը ժամանակին ստանար նվերը: Հաղորդվում էր, որ հեռավոր գյուղերում առաջնորդի նվերը «հիացմունքի փոթորիկ» էր առաջացրել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է «Դյունա» խմբի նախկին անդամ Լեոնիդ Պետրենկոն’
Հաջորդ հոդվածը‘Լատվիայի ԱԳ նախարաը խոստովանել է, որ ինքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի’