‘Հարի Քեյնը` «Ռեալի» դիտակետում’

1487

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտոնի Պերեսը շարունակում է փոխարինող փնտրել Կրիշտիանո Ռոնալդուին, ով մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն:

«Marca»-ն հայտնում է, որ մադրիդյան ակումբի թիրախում է հայտնվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: Չնայած Պերեսի մոտ մեծ է ցանկությունը անգլիացուն տեսնել Մադրիդում, այնուամենայնիվ «սերուցքայինների» ղեկավարը հասկանում է, որ դժվար կլինի բանակցել լոնդոնցիների նախագահ Դենիել Լևիի հետ:Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ Պերեսը շատ դժվար է «լեզու գտնում» Լևիի հետ:

ԱԱ-2018-ում Քեյնի հաջող ելույթներն էլ կբարդացնի ֆուտբոլիստի տեղափոխության գործընթացը:

«Ռեալում» բացի Քեյնից դիտարկում են նաև «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի ու «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի թեկնածությունները:

Նախորդ հոդվածը‘Սոլսբերիի մերձակայքում թունավորված կինը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘FourFourTwo. ԱԱ-2018-ի 10 հայտնությունները’