‘Հարձակում Կալիֆորնիայում. 4 զոհ’

1928

Առնվազն չորս հոգի սպանվել, յոթը՝ վիրավորվել են ամերիկյան Կալիֆորնիայի հյուսիսում մի քանի տեղ, այդ թվում՝ դպրոցում տեղի ունեցած հրաձգությունների հետեւանքո, տեղեկացնում է BBC-n

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ Տեքսամա ռանչոյի մերձակայքում: Անհայտ անձը կրակ է բացել իր տան առաջ, ապա տեղափոխվել է տեղի սկզբնական դպրոցի տարածք:

Տեղի բնակչի խոսքով, նա ճանաչում էր հարձակվողին, վերջինս 50 տարեկան էր եւ վերջին շրջանում շատ էր զբաղվում հրաձգությամբ: Բնակչի վկայությամբ, ինքը դիմել է ոստիկանություն՝ տեղեկացնելով 50-ամյա տղամարդու տարօրինակ պահվածքի մասին: Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանում այս վկայությունը:

Նախնական տվյալներով, հրձիգը սպանվել է:

Նախորդ հոդվածը‘Freedom House. Հայաստանը նահանջել է ինտերնետի ազատության հարցում’
Հաջորդ հոդվածը‘Բուֆֆոն. Հեռանում եմ Իտալիայի հավաքականից’