‘Հարձակում Մարսելի կայարանում. կան զոհեր’

2142

Ֆրանսիայի հարավում՝ Մարսելի երկաթուղային կայարանում, տեղի է ունեցել հարձակում, որի հետևանքով զոհվել են 18 և20 տարեկան երկու աղջիկ: Հարձակվողը դանակով հարձակվել է նրանց վրա և գնդակահարվել ոստիկանության կողմից:

Զոհերից մեկի վրա հարձակվելիս նա բացականչել է «Ալլահ ակբար»:

Իշխանությունները հայտարարել են, որ կատարվածը շատ նման է ահաբեկչական գործողության, սակայն հանցագործի դրդապատճառները լրիվ պարզ չեն:

Միջադեպից հետո դադարեցվել է Մարսելի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը հաղորդել է, որ հարձակվողը եղել է 25-30 տարեկան տղամարդ՝ հյուսիսաֆրիկյան արտաքինով: Նախկինում ոստիկանությունը փոքր իրավախախտումների պատճառով մի քանի անգամ ձերբակալել է նրան:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Կատալոնիայի առաջնորդ. Մենք նվաճեցինք անկախության իրավունքը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան կգա ԵՄ հանձնակատար Հաանը’