Հարութ Ուլոյան. Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք

2982

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Նույնիսկ մեր երդվյալ արևմտամետներն են հիստերիայի մեջ ընկել ԱՄՆ-ի այն հայտարարությունից հետո, թե վերջնական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը դեռ ծանր փոխզիջումների պետք ա գնան: Արդեն երևի իրենց երևակայությունն էլ չի հերիքում, թե այդ հայտարարության վերաբերյալ հերթական ինչ ստերի ու մանիպուլյացիաների շղթա հորինեն ճճ:

Է՛լ նշաձողի իջեցման պահանջ են հիշել, է՛լ համաշխարհային կայունության ու միջնորդական պատասխանատվություն, է՛լ Մինսկի խումբ, է՛լ Ղարաբաղի հայաթափումից առաջ նախազգուշական հայտարարություններ… Դա էլ բավարար չի, նաև արձանագրում են, որ իրենք կոնկրետ արևմուտքից են վրդովվել, քանի որ արևմուտքն իրեն համարում ա դեմոկրատիայի աղբյուր, իսկ ռուսների վերաբերյալ բան չեն կարող ասել, քանի որ վերջիններս երբեք նման ստանդարտներ առաջ չեն քաշում: Ստեղ են ասում՝ հա՜յ-հա՜յ-հա՜յ…

Բայց հիշողները՝ կհիշեն, երբ տարպներ շարունակ Տեր-Պետրոսյանն էր արևմուտքին քննադատում, որ մի կողմից դեմոկրատական արժեքներից են խոսում, ազգերի ինքնորոշումից են խոսում, ինչ-որ ստանդարտներ են առաջ քաշում, բայց շատ հանգիստ աչք են փակում բազմաթիվ հանցանքների վրա՝ առաջնորդվելով երկակի ստանդարտներով, նույն մեր արևմտամետները Տեր-Պետրոսյանին ներկայացնում էին ռուսամետ գործիչ: Երբ Տեր-Պետրոսյանը բացատրում էր, որ նա ռուսներին պահանջներ չի կարող ներկայացնել, քանի որ նրանք դեմոկրատական արժեքներ առաջ չեն քաշում, պետությունների հետ հարաբերվելիս ինչ-որ սկզբունքներ առաջ չեն տանում, դա մեր արևմտամետներին չէր բավարարում. ռուսամետ ա ու վե՛րջ:

Հիմա էս մարդիկ «ինչ-որ հրաշքով» որոշել են արձանագրել, որ, վերջին հաշվով, արևմուտքն ա պատասխանատու անիմաստ դատարկաբանությունների համար: Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք»:

Նախորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է
Հաջորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Հայաստանի ձախորդ «շրջադարձը» դեպի Արեւմուտք. «Առավոտ»