‘Հետախուզվում է դեղատնից հիգիենայի պարագաներ հափշտակողը (տեսանյութ)’

1250

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևան քաղաքի թիվ 28 դեղատնից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2014թ. օգոստոսի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում: Առերևույթ  հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքի Մաշտոցի 23 հասցեում   գտնվող «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 28 դեղատուն և հափշտակել հիգիենայի պարագաներ:

Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները (կից՝ տեսագրությունը) , որոնցում պատկերված են հափշտակության կադրերը։

Ովքեր տեղեկություն ունեն կադրերում երևացող անձի մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների քննչական բաժնին,  կամ ոստիկանության մոտակա բաժնին։

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Բյուջեի նախագծում գրված բառերը որեւէ արժեք չունեն ‘
Հաջորդ հոդվածը‘ Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի հույն մրցավարը’