‘Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է «երկրորդ Սնոուդենի» բնակարանը’

1029

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկել են «երկրորդ Սնոուդենի» բնակարանը, որը կասկածվում է լրագրողներին գաղտնի տեղեկատվություն տրամադրելու մեջ` հայտնում է Yahoo news-ը, հղում անելով իրավապահների շրջանակներում ունեցած իր աղբյուրներին: «Երկրորդ Սնոուդենի»-ի իսկական անունը դեռեւս գաղտնի է պահվում:

Իրականում, նշված անձը մեղադրվում է այն բանում, որ The Intercept կայքին հայտնել է այն քաղաքացիների անունները, որոնք ամերիկյան իշխանությունների կողմից կասկածվում են ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունենալու մեջ:

Նշենք, որ օգոստոս ամսին նշված կայքը նյութ էր հրապարակել, որի համաձայն՝ 680 հազար կասկածյալների 40%-ը ահաբեկիչների հետ որեւէ կապ չունեն: Նյութում լրագրողները հղում էին կատարում իրենց աղբյուրներին:

Citizenfour վավերագրական ֆիլմը վկայում է, որ Սնոուդենը լրագրողների միակ աղբյուրը չէր: Միաժամանակ, ֆիլմում ինքը՝ Սնոուդենը, թվում էր, թե հիացած է մեկ ուրիշի կողմից տրված ինֆորմացիայով:

Yahoo News-ի թղթակիցները իրենց մտահոգությունն են հայտնում այն կապակցությամբ, որ արդարադատության նախարարությունը չի շտապում պաշտոնական մեղադրանք առաջադրել նշված անձին, ում անունը չի հրապարակվում: Ավելին՝ նման մոտեցումը քննադատության է արժանանում նաեւ լիբերալների կողմից: Այնուամենայնիվ, նշվում է, որ իրականացվում է հետաքննություն, իսկ մեղադրանքը կառաջադրվի ավելի ուշ:

Բարաք Օբամայի կառավարման հինգ տարիների ընթացքում իշխանությունները յոթ անգամ երկրի անվտանգությանը սպառնացող տեղեկատվության արտահոսքի մեղադրանքով հարուցել են քրեական գործեր, ինչը երկու անգամ գերազանցում է նախկինում հարուցված գործերին:

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայում մասսայական գերեզման է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Դ. Ասկերովը դատարանում հայտնել է, որ առնվազն 3 անգամ հատել է ԼՂՀ սահմանը’