‘Հերման Վան Ռոմպեյը Դոնալդ Տուսկին է փոխանցել ԵՄ նախագահի լիազորությունները’

978

Բելգիացի Հերման Վան Ռոմպեյը Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկին է փոխանցել Եվրամիության նախագահի լիազորությունները: «Համոզված եմ, որ Եվրամիությունը լավ ձեռքերում է, փորձառու մարդու ձեռքերում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԵՄ աշխատակիցների առջև, որոնք քաղաքական երկու գործիչներին ընդունել են ծափահարություններով:

Վան Ռոմպեյը Տուսկին է փոխանցել խորհրդանշական զանգակը, որը վերջինս զնգացրել է՝ որպես ԵՄ նախագահի լիազորություններն ստանձնելու մեկնարկ:

Տուսկը հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ Եվրամիությունն ավելի ակտիվ դեր խաղա միջազգային ասպարեզում և աջակցի հարևան երկրներին, որոնք ԵՄ արժեքներ են դավանում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Երիցյանը նշանակվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար’
Հաջորդ հոդվածը‘Carrefour–ը հերքում է. Հայ մատակարարներից հատուկ արտոնությունների չեն պահանջվում’