‘ Հիերոն հեռացել է Իսպանիայի հավաքականից’

1590

Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի թագավորության ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Ֆերնանդո Հիերոն լքել է Իսպանիայի սպորտային տնօրենի և մարզչի պաշտոնը:

Նա մարզական տնօրեն էր 2017 թվականի նոյեմբերից: Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը մարզում էր Իսպանիայի հավաքականը ԱԱ-2018-ի ընթացքում: Առաջնությունից առաջ Իսպանիայի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին պաշտոնանկ էր արվել և Հիերոն ժամանակավորապես զբաղեցրել էր նրա պաշտոնը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանին դուրս մնաց ԱԱ-2018-ից 1/8 եզրափակիչ փուլից:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հուլիսի 11-ին կհանդիպեն ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտարկում Ակնա-Բարդա ճանապարհահատվածում’