‘ՀՀ ԱԻՆ. 3-ամյա երեխան կախվել էր պատշգամբից, ծնողներին էր փնտրում’

1207

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 8-ին` ժամը 00.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25 շենքի 2-րդ հարկի պատշգամբից անչափահաս երեխա է կախվել և ծնողներին է փնտրում, հնարավոր է ցած ընկնի. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները պատուհանով մտել են թիվ 7 բնակարան, որտեղ 2010թ. ծնված Վ. Բաբայանին միայնակ են գտել: Հրշեջ-փրկարարները երեխային հանձնել են բնակարան ժամանած մորը՝ Ա. Սարգսյանին:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Եթե մերոնք չխառնվեն, ապա գազի մանրածախ գինը հաստատ ավելի ցածր կլինի’
Հաջորդ հոդվածը‘«3 քույրերին բռնաբարել են հոր աչքի առջև». Ինչպե՞ս է Տարոն Մարգարյանը Like-եր հավաքում Facebook-ում (լուսանկարներ)’