‘Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է արձակել Ճապոնիայի վրայով’

2230

Հարավային Կորեայի և Ճապոնիայի կառավարությունները տեղեկացրել են, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել հյուսիսային Ճապոնիայի վրայով;

Հրթիռը, ըստ տրված գնահատականների, մոտավորապես 770 կմ բարձրություն է հավաքել և թռել է առնվազն 3700 կմ, նշել են հարավկորեացի զինվորականները:

Նախքան Խաղաղ օվկիանոսում վայրէջք կատարելը հրթիռը թռել է Ճապոնիայի Հոկայդո կղզու վրայով:

Անցյալ ամիս Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը նույնպես անցել էր Ճապոնիայի վրայով, և Տոկիոն դա անվանել էր աննախադեպ սպառնալիք երկրի համար:

Այս հրթիռը շատ ավելի բարձր և հեռու է թռել, քան օգոստոսի 29-ին արձակվածը, որն անցել էր 2700 կմ և հասել 550 կմ առավելագույն բարձրության:

Հրթիռի արձակումը կատարվել է Հյուսիսային Կորեայի դեմ Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցներ սահմանելուց մի քանի օր անց:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության կասկածյալները հայտնի են’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ռուստամյան. Սովորական կենցաղային հարցերի հետ կապված ռազբոռկաներ են ‘