‘Հնդկաստանում բախումներ են տեղի ունեցել ինքնակոչ գուրուի կողմնակիցների և ոստիկանների միջև’

845

Առնվազն վեց մարդ մահացել է, և 200-ը վիրավորվել են Հնդկաստանի Հիսար քաղաքում ոստիկանների և ինքնակոչ գուրու Ռամպալ Մահարաջիի հետևորդների միջև արդեն երկրորդ օրը չդադարող բախումների ընթացքում: Ինչպես նոյեմբերի 19-ին հաղորդել է Timews of India թերթի էլեկտրոնային տարբերակը, զոհերի թվում կան չորս կանայք և մի երեխա:

Նոյեմբերի սկզբին Փենջաբ նահանգի Բարձր դատարանը Ռամպալին մեղադրանք է ներկայացրել մի քանի, մասնավորապես՝ հակակառավարական գործողությունների հրահրելու, սպանության փորձի և զենքի ապօրինի պահման հոդվածներով:

63-ամյա գուրուն ինքը, ով, իր կողմնակիցների պնդումներով՝ գերբնական ունակություններով է օժտված, արդեն մեկ շաբաթ է՝ չի ներկայանում դատարան՝ պատճառաբանելով, որ իրեն լավ չի զգում: Երեքշաբթի իրավապահ մարմինները փորձել էին բերման ենթարկել ինքնակոչին, սակայն հատուկ գործողության ընթացքում ոստիկանները հանդիպել էին նրա կողմնակիցների բուռն դիմադրությանը: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Քրիստոսի կերպարով տղամարդուն ձերբակալել են խուլիգանության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Մեկ օրով Սան-Ֆրանցիսկոյի քաղաքապետ է դարձել շունը’