‘Հոկտեմբերի 17-ից 23-ը մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա’

842

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37.891 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4375 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 829 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:

Հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 231 տղա և 218 աղջիկ:

Նախորդ հոդվածը‘ՓՊ. Նոր օրենքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում ծննդաբերության խթանման համար’
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի դասին ուսանող է մահացել’