‘Հոկտեմբերի 26-28-ին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում’

602

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ,  սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝  անձրևի:

Նշված օրերին (հոկտեմբերի 25-ի համեմատ) օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում,  Սյունիքում և Արցախում կնվազի   17-18 աստիճանով, մնացած  մարզերում`   7-9 աստիճանով: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ի՞նչ ունի Սերժ Սարգսյանը՝ հակազդելու համաժողովրդական շարժմանը’
Հաջորդ հոդվածը‘«Կառավարությունը ծննդաբերում է մեռելածին օրինագծեր». Ակցիա կառավարության դիմաց (Ֆոտոշարք)’