‘Հոնկոնգում նշում են ցույցերի մեկամսյակը’

1323

Հոնկոնգում ցուցարարները կոչ են արել իրենց համակիրներին դուրս գալ փողոց եւ նշել շարժման մեկամսյակը: Հիշեցնենք, որ ցույցերը սկսվել են սեպտեմբերի 26-ին: Այն ժամանակ փողոց էր դուրս եկել ավելի քան 80 հազար մարդ, գերազանցապես՝ ուսանողներ, որոնց պահանջը ինքնուրույնաբար տեղական իշխանություններին ընտրելն էր: Պեկինը համաձայնել էր զիջումների գնալ և խոստացել էր, որ Հոնկոնգին նման հնարավորություն կտրվի 2017 թ., սակայն պայմանով, որ բոլոր առաջադրվող թեկնածուները նախապես պետք է արժանանան Պեկինի հավանությանը: Հոնկոնգում դրան համաձայն չեն և հանդես են գալիս ընտրությունների ժողովրդավարացման օգտին:

Նշենք նաեւ, որ անկարգությունները ծագել են այն բանից հետո, երբ Occupy Central շարժման կողմնակիցները կրկին գրավել են ռազմավարական կարևորություն ունեցող Մոնգ Կոկ խաչմերուկը, որը դրանից առաջ ոստիկանները մաքրել էին  բարիկադներից: Իրավապահները բողոքավոր ցուցարարներին ցրելու համար կիրառել են ռետինե մահակներ և արցունքաբեր գազ: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի բնակչության մոտ 50%-ը դեմ է աֆղանական կոնֆլիկտում երկրի ներգրավմանը’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկայում մասսայական գերեզման է հայտնաբերվել’