‘Հոնկոնգ. Նոր բախումներ ուսանողների և ոստիկանության միջև’

995

Հոնկոնգում ժողովրդավարական շարժման կողմնակիցները բախվել են ոստիկանության հետ՝ փորձելով արգելափակել քաղաքի կառավարական շրջանը:

Ցուցարարները, անձրևանոցներով զինված, որոնք դարձել են այդ շարժման խորհրդանիշը, կռիվ են տվել ոստիկանների դեմ, ովքեր պղպեղային գազ ու մահակներ են գործի դրել:

Բողոքի ակցիաները նոր թափ են հավաքել այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել վերջին երկու ամսվա ընթացքում ակտիվիստների կողմից կազմակերպված վրանային ավաններից մեկի քանդմանը:

Ցուցարարները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ուսանողները, ուզում են հասնել նրան, որ Պեկինը հրաժարվի 2017 թ. նախատեսված ընտրություններում թեկնածուների նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր ծրագրից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արտակ Շաբոյան. Նավթամթերքի երկու մատակարար Հայաստանի համար լիովին բավարար է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Գործարար-պատգամավորները բնակչությանը «լավություն են անում»’