‘Հովիկ Աբրահամյանը շաբաթվա վերջին քաղաքական ուժերին կառաջարկի քննարկումներ՝ 12 կետերից 1-ինի շուրջ. Խոսնակ’

999

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգյսանն օրերս առաջարկել էր կառավարությանը մեկ անգամ ևս խորհրդարանական ուժերի հետ քննության առնել նրանց կողմից առաջ քաշած 12 կետերը, բայց այս անգամ՝ հատ առ հատ ու ավելի խորքային: Շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է քաղաքական ուժերի հետ համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները 12 կետերի՝ առաջին հարցի շուրջ, գալ ընդհանուր եզրակացության, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ:

Այս մասին tert.am-ին հայտնել է Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Նախորդ հոդվածը‘Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է ՈւԵՖԱ-ի որոշումը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ պրոֆեսիոնալ գործընկերներին, և Մեսսին, բնականաբար, բացառություն չէ»’