‘Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է կրկին անդրադառնալ 12 կետերին՝ սկսելով 1-ին հարցից – Tert.am’

960

Հովիկ Աբրահամյանը, հետեւելով Սերժ Սարգսյանի հրահանգին, պատրաստվում է կրկին անդրադառնալ ընդդիմության ներկայացրած 12 կետանոց պահանջներին՝ հարց առ հարց քննարկում ծավալել:

Tert.am-ի հարցմանն ի պատասխան Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հայտարարել է.  «Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչև վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Ազգային ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ: Այս առնչությամբ լրատվամիջոցներին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք պատշաճ և ժամանակին»:

 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ «Բորուսիա Մ.»-ի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նանի. «Ես ուսումնասիրել եմ մեր մրցակցին։ Հայաստանը լավ թիմ ունի, նրանք շատ վտանգավոր են»’