‘Հուլիսի 1-ից 10 տոկոսով կբարձրանա զինծառայողների, սեպտեմբերի 1-ից` ուսուցիչների աշխատավարձը’

1339

«2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով։ Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է», — այդ մասին «Ազատության» փոխանցմամբ, այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ պետական եկամուտները 2019 թվականին կլինեն առնվազն այսքանով ավել, քան նախատեսված է Ազգային ժողովի կողմից ընդունված պետական բյուջեով։

Փաշինյանը նշել է նաեւ, որ այս տարվա հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների աշխատավարձն, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրանալու է Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը՝ մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է խոսքը։

Նախորդ հոդվածը‘Քրդերը պահանջում են միջազգային դատարանում դատել Սիրիայի ջիհադականներին’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Փաշինյանից ակնկալվում է երկու հարցի պատասխան. Առավոտ’