‘Հույն լրագրողները 24 ժամանոց գործադուլ են անում’

814

Հունական ԶԼՄ-ների աշխատակիցներն այսօր՝ համընդհանուր գործադուլի նախաշեմին, 24 ժամով դադարեցրել են աշխատանքները, հաղորդել է TFE գործակալությունը:

Տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ից հեռուստատեսությամբ և ռադիոյով լուրերի թողարկումներ չեն հեռարձակվում, էլեկտրոնային կայքերի լրատվությունը չի թարմացվում, տպագիր մամուլը վաճառքի չի հանվել: Կեսօրին Աթենքում՝ արհմիության շենքի մոտ, տեղի է ունեցել լրագրողների ցույցը:

Այդ կերպ, ըստ TFE-ի՝ լրագրողները միանում են բողոքի ակցիաներին, որոնք նախատեսված են հինգշաբթի՝ Հունաստանում խիստ խնայողության քաղաքականության կապակցությամբ: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ՌՕՈւ-ի կողմից Ռաքքան ռմբակոծելու արդյունքում զոհվել է 95 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնացին կանանց համալսարանին խտրականության մեղադրանք է ներկայացրել’